Ադրբեջանական դիվերսիոն հարձակումը կասեցվել է, զոհվել է 1 հայ զինվոր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 14:11

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդը երեք տարբեր ուղղություններով ձեռնարկել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերը գրավելու ռազմագործողություն. այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ-ից:

Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են  նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտՎարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:

Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում սաադրբեջանական բանակի կողմից հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված 4-րդ հետախուզադիվերսիոն գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ և նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլև ամեն ինչ անում է` տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը և մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես,այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply