Պակիստանում փոշե փոթորիկը 15 մարդու կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2012 12:56

Պակիստանի արևմուտքում փոշե փոթորկի պատճառով 15 մարդ է զոհվել, այդ թվում` 5 երեխա: Փոթորկի արագությունը 90 կմ/ժամ է, որն իր հետ փոշուց բացի ավազ, պոկռտված ցուցանակներ ու էլեկտրահաղորդալարեր է տանում: Մարդկանց մեծ մասը զոհվել է տապալվող ծառերից ու   բաց հաղորդալարերից : Զոհերի մեծ մասը Հայբեր Փախթունխվայից ու Բելուջիստանից է:

Բնական երևույթի հետևանքով մայրուղիներում երթևեկն է դադարել,  հետաձգվել են չվերթերը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply