Փողերը չեն տվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2012 12:51

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի ֆուտբոլի կենտրոնական մարզադաշտը վերանորոգած շինարարները սպառնում են խանգարել այնտեղ հունիսի 8-ին կայանալիք «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Բանն այն է, որ նրանց չեն վճարել կատարած աշխատանքի համար: Պարտքը 10 միլիոն լեհական զլոտի է՝ շուրջ 2 միլիոն եվրո:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է  հունիսի 8-ին Վարշավայում կայանալիք  Լեհաստանի և Հունաստանի հավաքականների հանդիպումով:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply