Կոթիի դիրքերի վրա հարձակումը ետ է մղվել, հայկական կողմից կորուստներ չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 11:46

Հունիսի լույս 6-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել Կոթի գյուղի «Բերձենբուլաղ»հենակետի վրա, որը

գտնվում է ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց:

Ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել նաեւ Կոթիի եւս 3 հենակետի վրա: Հարձակումները հաջողությամբ ետ են մղվել: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Կոթի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

aravot.am

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply