Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Բաքու, որտեղ կլինի նաև ՀՀ պատվիրակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 16:32

upl__davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վաղը առավոտյան կմեկնի Բաքու: Այցի նպատակը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստին մասնակցելն Է:

Այցի ծրագրով նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի վերջին ժամանակներս տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստին մասնակցելու համար Բաքու է մեկնելու նաև ՀՀ պատվիրակությունը` ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply