Սպասելիքները չարդարացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2012 11:46

Վրաստանի Բաթում քաղաքում կայացած կայծակնային շախմատի  կանանց աշխարհի առաջնության վերջին` 15-րդ տուրում  գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը  սպիտակ խաղաքարերով զիջեց վրացի  Մերի Արաբիձեին: Նա 7 միավորով զբաղեցրեց  34-րդ տեղը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը  սպիտակներով պարտություն Է կրեց հնդկաստանցի Հարիկա Դրոնավալիից և 6 միավորով զբաղեցրեց 40-րդ տեղը: Չեմպիոնուհու կոչումը նվաճեց  ռուսաստանցի Վալենտինա Գունինան` 15 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 8 երկրների  51 շախմատիստուհիներ:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply