Նազիկ Ավդալյանն ամուսնանում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 11:39

Հունիսի 8-ին «Օջախ» ռեստորանում կայանալու է ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանի ամուսնության արարողությունը: Ճանաչված մարզուհու ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, նախկինում նույնպես ծանորդ է եղել: Նա հանդես է եկել 85 եւ 94 կիլոգրամ քաշային կարգերում եւ սպորտի վարպետ է:
Aravot.am-ի տեղեկություններով պսակադրության արարողության հրավեր ուղարկվել է շուրջ 300 մարդու: Ապագա ամուսիններն առայժմ չցանկացան խոսել այլ մանրամասների մասին՝ խոստանալով, որ մեզ հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանեն հարսանիքից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply