Յուրաքանչյուր մահմեդական կնոջ դիմաց` գումար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2012 11:15

Ազգայնականները դրամական մեծ պարգև են խոստացել յուրաքանչյուր հայրենակցին, ով հասարակական վայրում կտեսնի   դեմքը ծածկող մահմեդական կնոջ ու դրա մասին կհայտնի ոստիկանությանը:

Նման հայտարարություն են արել բելգիական քաղաքական «Vlaams Belang» կուսակցության ներկայացուցիչները, որոնք խոստացել են իրենց երկրի յուրաքանչյուր քաղաքացուն 250 եվրո վճարել  նման տեղեկության համար: Ազգայնականները վստահ են, որ այդ քայլով կարող են մահմեդական կանանց ազատել «տեքստիլե բանտերից», որոնցում նրանք ստիպված են ապրել:

Բելգիայի օրենսդրության համաձայն, հասարակական վայրերում դեմքը  ծածկող հագուստով ներկայացող կանայք կտուգանվեն առավելագույնը 150 եվրոյով:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply