Սպիտակ տանը հաստատել են «Ալ Քաիդայի» երկրորդ դեմքի մահվան լուրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 11:03
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնը պաշտոնապես տեղեկացրել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիերարխիայի երկրորդ դեմքի` Աբու Յախյի ալ-Լիբի մահվան լուրը: Նրա խոսքով, այս մարդու մահը լուրջ կորուստ է միջազգային ահաբեկչության համար:
Երկուշաբթի լուր ստացվեց, որ ալ-Լիբին զոհվել է ամերիկյան անօդաչու սարքի հարվածից, Պակիստանի հյուսիսում, սակայն այդ լուրը չհաստատվեց:
«Ալ-Լիբին «Ալ-Քաիդայի» գլխավոր մենեջերն էր ու մեծ փորձ ուներ: Ես կասկածում եմ, որ «Ալ Քաիդայում» նրան փոխարինող կգտնվի, ներկայումս չկա մեկը, որը կարողանա նրա պատասխանատվության ոլորտը զբաղեցնել»,-ասում է Քարնին` հիմնվելով ԱՄՆ հետախուզության տվյալների վրա:
Երկրորդ ղեկավարի մահվան լուրը հաստատել է Պակիստանի թալիբների առաջնորդներից մեկը, որը ալ-Լիբիի մահը «մեծ կորուստ» է որակել:
«Այմանի` Ալ Քաիդայի առաջնորդ դոկտոր Սահիբից հետո ալ –Լիբին խմբավորման գլխավոր առաջնորդն էր»,- ասել է Պակիստանի թալիբների առաջնորդներից մեկը, որի անունը չի հրապարկվում:






Facebook
Tweet This
Email This Post
