Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 10:28

Երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան):
Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի
նախարարին:

Նամակի բովանդակությունը.

Հայտարարություն

1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր
տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական
գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը
համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին
ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը
միայն աճում է:
Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի
քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ
թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ
տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ
նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր
սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:
Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն
թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է
սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող
պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում
ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է
դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական
համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական
համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող
գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն
նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք
պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև
անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու
գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և
միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա
հովանավորների հետ:

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ
միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և
ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը
ենթադրում է

• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը
և տնտեսական յուրացումը:

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները,
այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ
արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

բ• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր
հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը
ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու
և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և
Նախիջևանի ազատագրումը:

Հայազն Միություն

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply