Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 6, 2012 10:20


ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:
Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009 թ. իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply