Օձերն անհանգստացնում են բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 9:21


Հունիսի 5-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու մասին:
Բնակիչներն օձեր են նկատել Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 41 տանը, Աճառյան 1-ին նրբանցքում գտնվող թիվ 53 նախադպրոցական ուսումնական հաստատությունում և Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տանը:
Բոլոր ահազանգերի հետքերով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների և հատուկ մասնագետի հետ:
Նշված տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

***
Նույն օրը, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների և հատուկ մասնագետի ուղեկցությամբ:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***
Նույն օրը, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 16 տանն օձ է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Հայտնաբերվել է երկու օձ, որոնք վնասազերծվել են ու տեղափոխվել անվտանգ տարածք:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply