Ռուսաստանը չի առարկում Բաշար Ասադի հրաժարականին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 7:50
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսատանը չի առարկում Սիրիայի նախագահի պաշտոնաթող լինելուն, սակայն ընդգծել է, որ դա կարող է լինել միայն հակասությունների ներքին քաղաքական կարգավորման շրջանակներում: «Մոսկվան Ասադի ճակատագրի վերաբերյալ մյուս երկրների հետ ոչ մի բանակցություն չի վարում»,- հայտարարել է փոխնախարարը:
Մոսկվան կարծում է, որ եմենյան տարբերակը, երբ նախագահն իրավասություններն ինքը վայր դրեց, Դամասկոսին հարմար չէ: Ընդդիմությունը հրաժարվում է Ասադի հետ բանակցություններ վարել, իսկ Ռուսաստանի տեսանկյունից դա կարգավորման միակ ուղին է: Իսկ արտաքին միջամտությունը Ռուսաստանը մերժում է:






Facebook
Tweet This
Email This Post
