Հիլարի Քլինթոնն արդեն վրացական անձնագիր ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 7:39
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթում այցելությամբ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վրացական անձնագիր է նվիրել: Նա էլ իր հերթին հավանություն է արտահայտել Վրաստանի ինքնիշխանության վերաբերյալ, և Ռուսաստանին Վրաստանի տարածքների օկուպացումն ու ռազամականացումը դադարեցնելու կոչ արել: Քլինթոնը տեղեկացրել է, որ հակասությունների խաղաղ կարգավորման նպատակով, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչները ողջ աշխարհում կհրահանգավորվեն` «կարգավիճակը` չեզոք» անձնագրերն ուժի մեջ ճանաչելու մասին: Դա Աբխազիայի ու Օսեթիայի երիտասարդներին թույլ կտա սովորելու ամերիկյան լավագույն բուհերում:
Արդարադատության նոր պալատի շենքը դիտելուց հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր նվիրեց, որը Քլինթոնը վերցրեց ժպիտով ու շնորհակալություն հայտնեց:






Facebook
Tweet This
Email This Post
