Վատիկանը վրդովված է միանձնուհու` սեքսի մասին գրքի հրատարակման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2012 7:16

Սեքսուալ դաստիարակության ու վարքականոնի, կաթոլիկ աստվածաբանությունը քննադատող ու մաստուրբացիայի հարցերին այլընտրանքային հայացքով  անդրադարձող, համասեռականության ու ամուսնության վերաբերյալ գիրքը, բոլոր շանսերն ունի մեր ժամանակի բեսթսելլեր դառնալու համար:

Խոսքը «Միայն սեր. Քրիստոնեական սեքսուալ վարքականոնի հիմունքները» գրքի մասին է, որի հեղինակը քույր Մարգարեթ Ֆարլին է: Նա  Յեյլի համլասրանի աստվածաբանության ֆակուլտետում  քրիստոնեական վարքականոն է դասավանդում:

Չնայած Վատիկանի կողմից սուր քննադատությանը ( Վատիկանը  վերջերս հայտարարել էր, թե նման գրականությունը վնասում է հավատացյալներին, գրքի (լույս է տեսել 2 տարի առաջ) հեղինակը վստահեցնում է, որ իր գլխավոր նպատակը մարդու սեքսուալությունը կրոնի, աստվածագիտության ու փորձի  միջոցով ճանաչելն է : Մասնավորապես, իր գրքում քույր Ֆարլին գրում է, որ մաստուրբացիան բարոյական բնույթի խնդիրներ չի ստեղծում, իսկ սեքսուալ փոքրամասնությանը պետք է հարգի յուրաքանչյուր ոք` անկախ դավանանքից:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply