Հայաստան-Ղազախստան` 3:0
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 5, 2012 22:18
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացրած ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:
Մինչև խաղը սկսելը երկու թիմերի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինծառայողների, նաև Ղազախստանում հրդեհի հետևանքով զոհված 12 սահմանապահների հիշատակը։
Հանդիպման 6-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանի փոխանումից հետո, Գևորգ Ղազարյանը գրավեց մրցակցի դարպասը: 36-րդ րոպեին Ղազարյանը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: 41-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն անհատական անցումով երրորդ գնդակը խփեց: Երկրորդ խաղակեսում մերոնք առավելություն ունեին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 15-ին և վերանորոգված «Հրազդան» մարզադաշտում կհուրընկալի Բելառուսի թիմին:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան (Կամո Հովհաննիսյան, 84), Ռոբերտ Արզումանյան (Հրայր Մկոյան, 46), Վալերի Ալեքսանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 46), Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապերտյան (Դավիթ Մանոյան, 34), Մարկոս Պիզելի (Արթուր Եդիգարյան, 58), Յուրա Մովսիսյան (Զավեն Բադոյան, 88)։






Facebook
Tweet This
Email This Post
