Բնապահպանական արշավ՝ Հրազդանի կիրճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 5, 2012 18:25


Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից:
«Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է բազմաթիվ լավ տեղանքներով, և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նաև առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի և առաջարկությունների համար:
Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply