Կալանավորը հաղթեց Հայաստանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 5, 2012 17:19

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Aravot.am-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը:

ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, այն է՝ ապօրինի կալանքի տակ պահելու մասին:

Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո՝ որպես փոխհատուցում:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply