Արձանագրությունների վավերացման մասին հարցը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2009 16:29
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման մասին հարցն այսօր ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը:
«Հաբերթյուրք»-ի փոխանցմամբ` այսօր խորհրդարանում հարցի շուրջ նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթը:
Բացի դրանից, հոկտեմբերի 25-ին Բաքու կժամանի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունը: Ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, այցի շրջանակներում թուրք խորհրդարանականները մի շարք հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, հանդիպում Է սպասվում նաեւ երկրի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերը կլինեն հայ-թուրքական եւ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները:
Թուրք պատգամավորների այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 28-ը:






Facebook
Tweet This
Email This Post
