Էստոնիայում մանկապիղծներին սպառնում է քիմիական ամլացումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 5, 2012 17:17
Էստոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել սեքսուալ հանցագործների ամլացման վերաբերյալ օրենքը: Իշխանությունները հույս ունեն, որ նման կերպ կկարողանան երեխաներին պաշտպանել մանկապիղծներից:
Նման օրենք ընդունելուն խորհրդարանականներին ստիպել է երեխաների նկատմամբ կատարվող հանցագործությունների թվի աճը:
“Մանկապիղծները հաճախ բժշկական բնույթի խնդիրներ ունեն, որոնցով էլ պայմանավորված են նման հանցագործությունները: Դա նշանակում է, որ պատիժը կրելուց հետո մեծ հավանականություն կա, որ նրանք կրկին հանցանք կգործեն”,-ասել է արդարադատության նախարար Քրիստեն Միխայիլը:
Բուժումը կկիրառվի որպես ժամկետից շուտ ազատման պայման կամ բուժման մաս, որը կփոխարինի ազատազրկմանը, հավելել է նա:
Օրենքի համաձայն, յուրաքանչյուր նման հանցագործ պետք է 18 ամսից 3 տարվա բուժման կուրս անցնի, իսկ հրաժարվողը բանտային կալանքի կենթարկվի:






Facebook
Tweet This
Email This Post
