Ադրբեջանում նախարարի որդին ծեծել է դասախոսին հարսնացուի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2012 16:17

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի որդին իրեն թույլ է տվել ծեծել դասախոսին:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ուսանողուհիներից մեկը շատ բարձր ձայնով էր ծամոն ծամում, ինչի պատճառով էլ դասախոսը նրան նկատողություն է արել, սակայն աղջիկը չի արձագանքել դիտողությանը, դրա համար էլ դասախոսը ստիպված նրան լսարանից դուրս է հանել:

Զայրացած աղջիկը վիրավորել է դասախոսին ու զանգել իր փեսացուին, որն էլ հիշյալ նախարարի որդին է: Փեսացուն էլ առանց երկար մտածելո,ւ իր ընկերների հետ տեղ հասնելուն պես քաշել-ծեծել է դասախոսին, հետն էլ զգուշացրել, թե ոստիկանություն դիմելու դեպքում հաշվեհարդար կտեսնի նրա ընտանիքի հետ:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply