ՌԱԿ-ն ու ՀՌԱԿ-ը միավորվեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 15:51

-Քանի որ տարբեր կառույցներ են միավորվել, ուրեմն պետք է տեղերում ահագին աշխատանք կատարենք և յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև Երևանում, կառույցներ վերստեղծենք և թարմացնենք այդ ամբողջը,- ՌԱԿ-ի ու ՀՌԱԿ-ի միավորման հետ կապված այսօր հայտարարեց Հակոբ Ավեիտքիյանը: Վերջինս կարծում է, որ այստեղ իրենց օգնում է մի բան, որ մոտավորապես 90-ական թվականներից կուսակցականներ են եղել, ովքեր, թեպետ մի կողմից անգործության են մատնվել, բայց մյուս կողմից այդ բավականին շատ կուսակցականները պահպանել են իրենց կուսակցականությունը, այն է` ռամկավար ազատական լինելը:

Հակոբյանի խոսքով, իրենք նախ և առաջ գրասենյակներ ստեղծելու խնդիր ունեն, քանզի իրենց վեց գրասենյակներից հինգը վաճառվել են, և մնացել է միայն մեկը, այն էլ Եղվարդ քաղաքում:

Անդրադառնալով սփյուռքի հետ ունեցած իրենց կապին` Հ. Ավետիքյանը նշեց, որ երբ 1990 թվականին ստեղծվեց Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը, դա նույն Ռամկավար Ազատական Կուսակցությունն էր, միայն թե “Հայաստան” բառը իրենք ստիպված էին ավելացնել, որպեսզի տարբերվի դրսի` 1921 թվականից գործող կուսակցությունից: “Դա օրենքի պահանջն էր, ոերովհետև այդ ժամանակ շատ ավելի խիստ էր կուսակցությունների մասին օրենքը, և կար այսպիսի մի բան, որ չէր կարելի դրսից ղեկավարել. Հայաստանում գործող կուսակցությունները պետք է ներսից ղեկավարվեին, ներսում աշխատեին և ներսում լինեին ինքնիշխան: Այդ սկզբունքային ելակետը մինչև այժմ մնում է դեռ”:  Այս առումով Ավետիքյանը սփյուռքի և Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունների հարաբերությունների կոնտեքստում հաստատեց, որ դրանք նույն կուսակցությունն են` տարբեր աշխարհագրական դիրքերում:

Սփյուռքում հայկական կուսակցությունների վերաբերյալ էլ Ավետիքյանը նկատեց, որ սփյուռքը կուսակցական հարցերում պահպանողական դիրքորոշում ունի, և 4-րդ կուսակցության մուտքը չի ընդունում:

Բանախոսը նաև գտնում է, որ կուսակցությունն ուժեղ է իր անդամների թվով, ոչ թե կառույցների շատությամբ:

 Վահե Մակարյան

 

 

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply