Բակո Սահակյանը կվերընտրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 15:14

Արցախի նախագահական ընտրություններում կհաղթի գործող նախագահ Բակո Սահակյանը: Այս համոզմունքն այսօր հայտնեց քաղաքագետ Հրնտ Մելիք-Շահնազարյանը` մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երեկ Արցախում իշխող երկու կուսակցություններ` Արցախի դեմոկրատական կուսակցությունն ու Ազատ Արցախ կուսակցությունները իրենց աջակցությունն արդեն հայտնեցին Բակո Սահակյանին եւ պաշտպանեցին նրա թեկնածությունը:

«Ես վստահ եմ, որ Սահակյանը, իհարկե, շատ մեծ շանսեր ունի, նաեւ վստահ եմ, որ նա էլ կընտրվի: Նման վստահություն ինձ թույլ կտամ անելու մի պարզ հիմքի  վրա, որ Արցախում հասարակությունը ինչքան փոքր է, այնքան կոնսոլիդացված է: Ու սովորաբար ինչ անում` բոլորով միասին են այնտեղ անում»,- ասաց բանախոսը:

Իսկ միջազգային քաղաքականության առումով` ըստ բանախոսի, իհարկե, պետք է սպասել նոր շահարկումներ, Ադրբեջանական նոր վայնասուն միջազգային  տարբեր կառույցներում: Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ սա ԼՂՀ նախագահի 5-րդ ընտրություններն են, մինչ այդ էլ եղել են 5 խորհրդարանական ընտրություններ, 4 ՏԻՄ ընտրություններ, եւ այս ամենը վկայում է նրա մասին, որ այլեւս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռեակցիաների կամ տարբեր գնհատականների վգրա, պարզապես ծիծաղելի է: Դա բնականոն զարգացում` բնականոն գործընթաց է, որ տեղի է ունենում Արցախում, եւ արդեն ավանդույթ է դարձել ու այդպես էլ կշարունակվի

 

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply