Արտաշես Շահբազյան. «Մենք թուրքերի ու Արձանագրությունների դեմ ենք պայքարում, ՀԱԿ-ն ու իշխանությունները` մեր դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2009 15:55

artash-shahbazyan«Ես գրեթե համոզված եմ, որ այս փուլի ավարտից հետո (հայ-թուրքական արձանագրությունների վավերացման) ԼՂ հարցի կարգավորման հարցը կարագանա,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը և ավելացրեց,- և ինչպես պարտադրվեց այս փաստաթղթի ստորագրումը, այնպես էլ կպարտադրվի  ԼՂ հետ կապված որևէ այլ փաստաթղթի գլուխ բերումը»:

Շահբազյանի համոզմամբ՝ այս երկու հարցերը զուգահեռ են, ինչի մասին վկայում է Ցյուրիխում Մինսկի խմբի համանախագահների ներկայությունը: «Մենք կարող ենք հասկանալ, որ մեր իշխանությունների վրա գերտերությունների կողմից ճնշում կա, բայց մենք ունենք օրինական ձևեր՝ մեզ համար կործանարար այս ճանապարհից ետ կանգնելու»,-ասաց Շահբազյանը՝ որպես նման ճանապարհ նշելով Սահմանադրական դատարան դիմելը և ապացուցել, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Դաշնակցական պատգամավորի համոզմամբ՝ եթե անգամ թուրքական խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները, սահմանը չի բացվի, մինչև ԼՂ հարցում փոփոխություն չլինի:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը` Շահբազյանն ասաց. «Մենք թուրքերի ու արձանագրությունների դեմ ենք պայքարում, ՀԱԿ-ն ու իշխանությունները` մեր»:

Սակայն Շահբազյանը չի բացառում համագործակցությունը, եթե նույն նպատակի համար պայքարեն, իսկ իրենց հիմնական պայքարը Արձանագրությունների վավերացումը կանխելուն է ուղղված:

«Մենք ազգի համար ճակատագրական ենք համարում, կենսական ենք համարում այս Արձանագրությունների մերժումը կամ բարեփոխումը. որ քաղաքական ուժը որ կընդունի մեր մտահոգությունները, ուրախ կլինենք տեսնել մեր կողքին կամ կանգնել իր կողքին»,- ասաց Շահբազյանը:

Դիտվել է 2255 անգամ:
Print Friendly

Leave a Reply