ԱՄՆ-ն կսաստի՞ Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 15:12

Միջազգային հանրությունը արդեն երկար տարիներ Ադրբեջանին համոզում է պահպանել հնարավորինս խաղաղ կարգավորման գործընթացից բխող տրամաբանությունը: Նման մեթոդները, ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, չի աշխատում. Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե հակամարտությունը սառեցված չէ, եւ չկա ստեղծված ստատուս քվո:
«Ես վստահ եմ, որ երեկվա սադրանքներն ու սպանությունները «նվիրված»էին Հիլարի Քլինթոնի այցին տարածաշրջան: Ամեն անգամ արեւմտյան առաջնորդների, ղեկավարների տարածաշրջանային այցերի ժամանակ Ադրբեջանն այդ քայլերին է դիմում` գլխավոր նպատակը` ստատուս ցույց տալ, թե քվո գոյություն չունի, հակամարտությունը սառեցված չէ, հետեւաբար նաեւ բանակցային այն ֆոմատը, որ կա, նաեւ այդ ֆորմատը չի գործում»,- նշեց քաղաքագետը:
Նա ասաց նաեւ, որ Ադրբեջանն այսօր ունի մի կարեւորագույն խնդիր` ֆորմատի փոփոխման արդյունքում Թուրքիային ներգրավել արցախյան հակամարտության քննարկման խնդրում: Այսինքն` Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում զարգացել եւ ուժեղացնել:
«Ես վստահ չեմ ասի, թե Միացյալ Նահանգները ցանկություն չունի ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, համենայն դեպս` ԱՄՆ-ն երկար ժամանակ այստեղ տիրող իրավիճակի, եւ, ընդհանրապես, տարածաշրջանային անվտանգության պատասխանատվությունը թողել է Ռուսաստանի ուսերին: Ինչ վերաբերում է Քլինթոնի պատրաստակամությանը` խոսել Ալիեւի հետ, ընդ որում գնհատականը քաղաքաական առումով բավական խիստ էր` նա ասաց, որ հարցեր ունի նրան տալու: Այդ հարցեր տալու պատրաստակամությունը եւ նման վերաբերմունքը, վստահ եմ, որ կարող է մեզ հուշել, որ զրույցն այնքան էլ հարթ չի լինելու»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply