Փոխադարձ այցերը պատահական չեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 5, 2012 14:06
Կովկասյան տարածաշրջանը բոլոր գերտերությունների համար համարվում է շատ հարմար վայր, որտեղից կարելի է ընդհանրապես հետեւել կամ սպասարկել հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները: Եվ ակնհայտ է, որ քաղաքական նոր իրավիճակ առաջանալու պարագայում գլխավոր շահագրգիռ կողմերը փորձում են գալ, հասկանալ եւ իրենց տեղը հաստատագրել այս տարածաշրջանում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցի, Քլինթոնի այցին` Հայաստան եւ ԵՄ նախագահի Հայաստան սպասվելիք այցի ընհանուր կապին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կարծում եմ, ընդհանուր կապը տարածաշրջանում սպասվող ընդհանուր փոփոխություններն են: Ռուսաստանում կա նոր նախագահ, եւ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների համար գլխավոր հարցն է, թե ինչպիսին կլինի Պուտինը` արդյոք նրա նոր կառավարման տարիները նման կլինե՞ն անցած երկու նախագահական ժամկետներին: Ենթադրվում է, որ նոր նախագահը քաղաքական դաշտ պետք է բերի նոր խնդիրներ ու առաջնահերթություններ: Եվ այստեղ փոխադարձ այցերը խնդիր ունեն հասկանալու քաղաքկան զարգացումների հետագա տրամաբանությունը»,- նշեց բանախոսը:
Նա կարեւորեց, որ մեր տարածաշրջանում իսկապես կարեւոր փոփոխություններ են սպասվում` կապված 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման հետէ` դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ, կապված Իրանի շուրջ զարգացումներով, եւ, ընդհանրապես, արաբական աշխարհում տիրող իրավիճակով:






Facebook
Tweet This
Email This Post
