Ո՞ր թիմերն են շտապողները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 5, 2012 13:39

Հունիսի 6-ին կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Խաղերը կկայանան Լեհաստանի և Ուկրաինայի մարզադաշտերում: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 1-ին: Ի դեպ, արդեն ութ ազգային հավաքականներ Լեհաստանում են: Շտապողներն են`Հունաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Իռլանդիայի թիմերը: Այսօր Լեհաստան կժամանեն Խորվաթիայի, Իտալիայի, Իսպանիայի հավաքականները, իսկ վաղը Կրակով կուղևորվի Անգլիայի  ընտրանին: Առաջնության բացման օրը կկայանան A խմբի  Լեհաստան–Հունաստան, Ռուսաստան–Չեխիա խաղերը:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply