Արևմուտքը ճնշում է Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 13:20

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը  չի կարծում, որ Հիլարի Քլինթոնի այցից կբավարարվեն ԱՄՆ հայ-համայնքի բոլոր սպասելքիները. “Երեկ երեկոյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից պահանջ է եղել, որպեսզի Հիլարի Քլինթոնը խիստ քննադատի Չինարիի դիրքերում տեղի ունեցած միջադեպը, սակայն ինձ համար նրանց պահանջները կարևոր են այնքանով, որ նախ նրանք Միացյալ Նահանգների քաղաքացիներ են և նրանք ունեն պահանջատիրություն իրենց իշխանություններից, և երկրորդը, դա իսկապես ազդեցիկ կազմակերպություն է, որի քաշած ցանկացած կետ իր զարգացումներն է գտնում տարբեր կոնգրեսականների և սենատորների կողմից առաջարկվող ծրագերերում”:

Քաղաքագետի խոսքով, այստեղ իսկապես կա պահանջատիրություն, և դա միայն հայերի կողմից չի տեղի ունենում, այլ ԱՄՆ ընդհանուր բնակչության կողմից, և դա հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններին է վերաբերում, որովհետև երկար տարիներ շարունակ Արևմուտքը, համագործակցելով Ադրբեջանի հետ հիմնականում էներգետիկ հետաքրքրություների շրջանակում, այսօր այդ համագործակցությունը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը` կապված Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության և, ընդհանրապես, ժողովրդավարության ցածր մակարդակի հետ:

“Արևմտյան հանրությունը ուզում է հասկանալ` ո±րն է իրենց համար գերակա շահ, գումա±րը, թե± քաղաքական արժեքները: Վերջին շրջանում հատկապես “Եվրատեսլի” հետ կապված արձագանքները ցույց տվեցին, որ, իսկապես, ուժեղ ճնշում կա Արևմտյան խոշոր երկրների հասարակության կողմից իրենց իշխանությունների վրա, և այդ ճնշումը այլևս հնարավոր չէ  հաշվի չառնել”,- նկատում է Մելիք-Շահնազարյանը և հավելում, որ դա հետագայում կպայմանավորի ոչ միայն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, այլ, ընդհանրապես, Ադրբեջանի հարաբերությունները Եվրամիության հետ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply