«Արարատի» տխրահռչակ ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 5, 2012 12:54

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի երեք խաղ:  «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` «Արարատ»-«Իմպուլս»` 0:2, «Միկա»-«Ուլիս»` 3:1, «Շիրակ»-«Բանանց»` 2:1:

Փաստորեն, տուրն անցավ տանտերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, իսկ մեկ խաղում պարտվեցին:

Առաջատարը` «Միկան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Իսկ ահա, հետնապահ «Արարատը» տխրահռչակ ռեկորդ սահմանեց` 7-րդ անընդմեջ պարտությունը կրելով: Ընդ որում, վերջին 5 խաղում արարատցիներին չի հաջողվել թեկուզ մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասը:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply