Խաղեր` Ոսկե ավազներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 5, 2012 12:33

Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի անդրանիկ տուրում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը շահեցին իրենց պարտիաները: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպումը ոչ-ոքի ավարտեց, իսկ գրոսմայստեր Նելլի Աղինյանը և Վլադիմիր Պողոսյանը պարտություններ կրեցին:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply