Դիմորդների խոսքով Հայոց լեզվի և գրականության թեստերը հեշտ են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 12:38

Ավարտին է մոտենում այսօր առավոտյան մեկնարկած Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը: Այս տարի քննական թեստերը կազմվել են նախօրոք հրապարակված քառահատոր շտեմարանի հիման վրա:  Միասնական թեստում ընդգրկված է 80 հարց. 50-ը Ա մակարդակում և 30-ը Բ մակարդակում: Չնայած քննության համար նախատեսված է 3 ժամ, մեկնարկից 2 ժամ անց ԵՊՀ քննակենտրոնում  դիմորդներն  սկսեցին դուրս գալ:

Լեզվաբանական համալսարանի դիմորդ Լիլիթ Քալաշյանը   քննասենյակից առաջինը դուրս եկողներից է: Ասոիմ է, որ թեստերը հեշտ էին, ինքն էլ շատ լավ է գրել .«Չէի սպասում, որ կարող է այդքան հեշտ լինեն:Սպասումներս արդարացան,  հույս ունեի 19-ից բարձր հավաքել, ինձ թվում է` կհավաքեմ: Քննության ընթացքն էլ շատ հանգիստ էր, գրեթե չէին խանգարում»: Լիլիթի խոսքո հարցերը ևս հասկանալի էին. իմացողը կգրեր

Լիլիթ Խարագյոզյանը, ով ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի դիմորդ է, ևս ասում է, որ թեստերը հեշտ էին. «Իմացողները հաստատ կգրեին: Խրթին հարցեր չկային, պահանջն էլ պարզ էր: Ամեն ինչ շտեմարաններից էր, այնպես որ անծանոթ ոչինչ չկար»:

«Նորմալ թեստ էր, բոլոր հարցերը շտեմարանից էին ու անհասկանալի ոչինչ չկար, կարծում եմ, որ լավ եմ գրել»,- ասում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դիմորդ Գայանե Ղազարյանը:

Իրինա Պողոսյանը ևս նշում է, որ դպրոցական ծրագրից դուրս հարցեր իր թեստում չի հանդիպել. «Հեշտ էր,  այն հարցերն էին, որոնք դպրոցում էլ, շտեմարանով էլ անցել էինք»:

Քննության գնահատականները կհրապարակվեն հնգօրյա ժամկետում: Գնահատականների պաշտոնապես հրապարակվելու հաջորդ օրն էլ հնարավոր կլինի բողոքարկել քննության արդյունքները:

 

Կարդացեք նաև`

Հայտնի են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության միասնական քննության գնահատականները

Մեկնարկել է Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը

 

Դիտվել է 3974 անգամ:
Print Friendly

Leave a Reply