Հանրապետության օրվան նվիրված միջոցառում Բաղդադում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 11:31

Բաղդադի Հայ երիտասարդաց երկսեռ միության ակումբի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակին նվիրված միջոցառում:

Բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի նշանակությունը հայ ժողովրդի համար, նրանց դերը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Հայոց պետականության վերածննդի գործում:

Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ` 1905-1915թթ. պատմական դեպքերի և Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մասին:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply