Հայտնի են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության միասնական քննության գնահատականները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 10:39

Հայտնի են հունիսի մեկին տեղի ունեցած միասնական երեք քննական առարկաների գնահատականները:

Կենսաբանությունից 1938 դիմորդներից քննությանը ներկայացել էր 1862-ը: Դիմորդներից անբավարար գնահատական է ստացել  370-ը կամ ընդհանուրի 19,9 տոկոսը:  Դիմորդների 45,7  տոկոսը կամ 851 մարդ հավաքել է նվազագույն միավորներ` 7,5-13,25:

13-5-17,25  միավոր է վաստակել 492 դիմորը, ինչը ընդհանուրի 26,4 տոկոսն է կազմում:

Առավելագույն միավորներ` 17,5-20  միավոր է ստացել 149 դիմորդ կամ  8 տոկոսը:

Կենսաբանության միջին գնահատականը 11,4 է:

Ընդհանուր պատմությունից Քննությանը ներկայացած  379 դիմորդներից անբավարար է ստացել  56 –ը կամ 14,8 տոկոսը: 7,5-13,25  միավոր է ստացել 165  դիմորդ(43,5 տոկոսը), 13,5-17,27  է ստացել 94 դիմորդ (24,8 տոկոս) և առավելագույն 17,5-20` 64 դիմորդ (16,9տոկոս):

Ընդհանուրնպատմության միջին գնահատականը 12,2 է:

Աշխարհագրությունից 382դիմորդներից անբավարար է ստացել 37-ը (9,7 տոկոս):  180 –ը (47,1%) ստացել է 7,5-13,25 միավոր, 124 դիմորդ  (32,5 %)  ստացել է 13,5-17,25 միավոր  և  41 դիմորդ (10,7%) `17,5-20    միավոր: Աշխարհագրության միջին գնահատականը 12,3 է:

Դիտվել է 3794 անգամ:
Print Friendly

Leave a Reply