Տերը սիրելի կատվի խրտվիլակն ուղղաթիռի է վերածել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2012 10:09

Անգլիայում նկարիչ Բարտ Յանսենը որոշել է հավերժացնել ավտոմեքենայի անիվների տակ կյանքն ավարտած կատվին:

Իր «հանգուցյալ» կենդանուց տեխնիկայի համադրությամբ նա ստեղծել է ուղղաթիռ: Սկզբում Յանսենն իր սիրելի Օրվիլի խրտվիլակը պատրաստեց, ապա այն տեխնիկական գաջեթներով «լցոնեց», թաթերին ռադիոկառավարվող ամրակներ սարքավորեց ու… թռցրեց :

Հիմա Օրվիլլ Ռայթը արվեստի նմուշ է դարձել: Նկարչի աշխատանքն արդեն հասցրել է ցուցադրվել Ամստերդամի արվեստի փառատոնին:

Ինքը` նկարիչը, հայտարարել է, որ այդ գործով ինքը հարգանքի յուրօրինակ տուրք է մատուցել իր սիրելի կատվին:

«Սա կիսակատու կիաուղղաթիռ է: Սգո շրջանից հետո ես որոշեցի նրան կենդանացնել ռոդիոկառավարման միջոցով: Իսկ իր ծննդյան օրն  այն ավելի հզոր շարժիչ կստանա, որի շնորհիվ կկարողանա երկարատև թռիչք կատարել»:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply