ՀՀ ԱԱԾ-ն կալանավորել է ՀՀ քաղաքացու, ով համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 21, 2009 13:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ քաղաքացի Գեւորգ Վոլոդյայի Հայրապետյանին, ով համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:

Հայրապետյանը նախկին զինծառայող է, պահեստազորի փոխգնդապետ, 2007 թ-ին արձակվել է ՀՀ ԶՈՒ-ից` զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար:

Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն լրտեսության ձեւով: Նույն գործով կալանավորվել է նաեւ Գ. Հայրապետյանի եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապ իրականացնող օտարերկրյա քաղաքացի:

Քրեական գործով նախաքննությունը վարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply