Պետերբուրգում սկսվելու է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի պաշտոնական մասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2012 9:41

Այսօր Պետերբուրգում սկսվում է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի պաշտոնական մասը, որի առանցքային թեմաներից են էներգետիկ համագործակցությունն ու Ռուսաստանի համար սկզբունքային համարվող  անցագրային ազատ ռեժիմի հարցը: Բացի այդ, օրակարգում են տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը, Ռուսաստանի  անդամագրումը ԱՀԿ-ին, անցագրային ռեժիմի դյուրացումը, Եվրոպայի Էներգետիկ  խարտիայի  կատարումն ու  իրադրությունը Սիրիայում: Սակայն այս հարցերից և ոչ մեկի հարցում գագաթնաժողովից սպասելիքներ ոչ մի կողմը չունի, չնայած հանդիպումից առաջ երկու կողմերն էլ կարևորում են համագործակցության խորացումը:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply