Լիբիական բանակը վերականգնել է Տրիպոլիի օդանավակայանի վերահսկողությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 5, 2012 9:20
Լիբիական ներկայիս իշխանությունը պահող զինված ջոկատները վերականգնել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանի հսկողությունը, որը երկուշաբթի` հունիսի 4-ին, գրավել էր զինված ավազակախումբը: Հեռուստաալիքի տեղեկացմամբ, չի բացառվում , որ լինեն տուժածներ, այլ մանրամասներ չեն բերվում:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ օդանավակայանը գրավել են «Բրիգադա Ալ-Ավֆեյա» խմբավորման անդամները. նրանք պահանջում էին ազատել իրենց առաջնորդին, որին իբր իրենց մոտ են պահում լիբիական հատուկ ծառայությունները: Ալ Ջազիրան նշում է, որ այդ խմբավորումը Թարխուն քաղաքից է, որը Տրիպոլիից 80 կմ հարավ-արևելք է գտնվում:
Գրոհայիններն ինքնաթիռները շրջապատել են ավտոմեքենաներով, ինչի հետևանքով օդանավակայանում աշխատանքը որոշ ժամանկով կաթվածահար է եղել: Իսկ հետո տեղ են հասել Լիբիայի ժամանակավոր կառավարությունը պահպանող զինված ուժերը` բանակցության: Հայտնի է, որ օդանավակայանում նույնիսկ փոխհրաձգություն է եղել: Իսկ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է հատուկ ծառայությունների մասնակցությունը հիշյալ առաջնորդի անհետացման գործում, ասելով, որ առևանգիչներն անհայտ են:






Facebook
Tweet This
Email This Post
