Բրեյվիկի գործով դատալսման ժամանակ դատավորին բռնացրել են փասյանս խաղալուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2012 9:04

Նորվեգացի ահաբեկչի նկատմամբ գործը վարող 5 դատավորներից մեկին բռնացրել են դատի ժամանակ փասյանս խաղալիս: Դատավոր Էռնստ Հեննինգ Էյլսենի լուսանկարը նոթբուքով  խաղալիս հրապարակվել է Verdens Gang-ում: Նշվել է նաև, որ այդ պահին վկաներից մեկն էր ցուցմունք տալիս:

Դատարանի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով կատարվածը, հայտարարել է, որ դատավորները միշտ էլ ուշադիր  լսում են ելույթ ունեցողներին ու գոյություն ունեն ուշադրությունը կենտրոնացնելու զանազան կերպեր, հավելելով, որ Էյլսենը  չի հերքում խաղալու փաստը:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply