Ֆրանսիայի քաղաքական գործիչները պատրաստվում են դատի տալ Մադոննային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 23:18

Երկուշաբթի օրը Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են , որ դատի են տալու հայտնի երգչուհի Մադոննային, քանի որ  նա  տեսահոլովակում վիրավորել է իրենց առաջնորդ Մարին Լե Պենին, այն օգտագործելով իր համաշխարհային շրջագայության ժամանակ, հաղորդում է The Sun Daily-ը:

Ֆրանսիական ազգայնականների առաջնորդները պատրաստվում են դատի տալ Մադոննային այն դեպքում, եթե նա հրաժարվի հանել Փարիզում կայանալիք  իր շոուից մի քանի վիրավորական մասեր: Խոսքը բեմում տեղադրված հսկայական էկրանի վրա մի պահ երևացող Մարին Լե Պենի ճակատին սվաստիկայի նշանով  պատկերի մասին է:

Քաղաքական գործիչը հայտնի է իր ծայրահեղական հանրային հայտարարություններով , նրա հայրը Ժան-Մարի Լե Պենը հանդսանում է ֆրանսիական ազգայնականության խորհրդանիշը:  Սադրիչ տեսաշարքը Մադոննան օգտագործել է իր համաշխարհային շրջագայության ժամանակ իր նոր ալբոմը`MDNA ներկայացնելիս:

Առաջին համերգը կայացել է Իսրայելում : Երգչուհին պատրաստվում է ելույթ ունենալ Փարիզում հուլիսի 14 –ին, իսկ մի շաբաթ հետո Նիցցայում: «Ազգային ճակատի» փոխնախագահ և Լե Պենի համախոհ Լուի Ալիոտը պատասխանելով BMF հեռուստաալիքի լրագրողների հարցերին` կապված այս միջադեպի հետ  և հայտարարել է. «Թող Մադոննան նախ հասնի Ֆրանսիա, հետո մենք կմտածենք ինչպես վարվել նրա հետ»:

Ինքը `Լե Պենը,  նախագահական արշավի ժամանակ ասել էր,  որ Մադոննան շատ ծերացած երգչուհիների նման փորձում է ամեն գնով գրավել մարդկանց ուշադրությունը:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply