Եղիսաբեթ երկրորդի ամուսինը հոբելյանական տոնախմբությունների թեժ պահին հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Հետաքրքիր կանայք, Օրվա լուր | | June 4, 2012 22:37

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը`արքայազն Ֆիլիպը,  միզապարկի բորբոքման պատճառով   այսօր ընկավ ԷդուարդVII անվան հիվանդանոց: Լոնդոնի պաշտոնական թագավորական նստավայրում ճշտել են, որ նա բժիշկների հսկողության տակ կմնա մի քանի օր:

Նախօրեին  90-ամյա Էդինբուրգյան հերցոգը անտանելի եղանակային պայմաններում մասնակցել է Թեմզայի վրայի նավերի շքերթին, որը նվիրված էր նրա տիկնոջ կառավարման հոբելյանին: Թագուհու հետ միասին նա թագավորական նավի վերևի տախտակամածում ողջունել է հպատակներին: Այսօր Ֆիլիպը իրեն վատ է զգացել Բուկինգհեմյան պալատի  մոտ կայանալիք ռոք և փոփ երաժշտության աստղերի մասնակցությամբ կայանալիք մեծ  համերգից առաջ:

Ինչպես հիշեցնում է  ИТАР-ТАСС-ը, արքայազնը վերջերս է սրտի վիրահատություն տարել: Անցած դեկտեմբերին նա սրտի անոթների խցանման պատճառով առաջացած ցավերով հիվանդանոց տեղափոխվեց: Այն ժամանակ էլ վատառողջության պատճառով Ֆիլիպը չմասնակցեց զվարճանքների միջոցառումներին` նա բաց թողեց փասիանների  որսը:


Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply