Կազանի «Ռուբին»-ը սենսացիոն հաղթանակ տարավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 21, 2009 16:43

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակում երեկ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում «Բարսելոնան» 1:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»: Այս թիմերն ընդգրկված են F խմբում: 2-րդ րոպեին հաշիվը բացեց «Ռուբինի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Ռյազանցևը: Միայն 48-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 1:1: Սակայն 73-րդ րոպեին ռուսական թիմի կազմում հանդես եկող Գեքդենիզ Կարադենիզը, միայնակ հայտնվելով մրցակցի դարպասապահի դիմաց, գնդակն ուղարկեց ցանցից ներս:Այսիսով, «Ռուբինը» սենսացիոն հաղթանակ տարավ: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. F խումբ` «Ինտեր» (Իտալիա)-«Դինամո» (Ուկրաինա, Կիև)` 2:2, E խումբ` «Լիվերպուլ» (Անգլիա)-«Լիոն» (Ֆրանսիա)` 1:2, «Դեբրեցեն» (Հունգարիա)-«Ֆիորենտինա» (Իտալիա)`3:4, G խումբ` «Շտուտգարտ» (Գերմանիա)-«Սևիլիա» (Իսպանիա)`1:3. «Ռենջերս» (Շոտլանդիա)-«Ունիրիա» (Ռումինիա)` 1:4, H խումբ` «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)-«Արսենալ» (Անգլիա)`1:1, «Օլիմպիակոս» (Հունաստան)-«Ստանդարտ» (Բելգիա)`2:1:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply