2012թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 4, 2012 19:23

Այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply