Brabus-ն սկսել է արդեն ինքնաթիռներ թյունինգավորել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2012 18:07
Գերմանական հանրահայտ Brabus ընկերությունը, չբավարարվելով ցամաքում իր թյունինգային “առաքելությամբ”, որոշել է թռիչքային քայլ կատարել փոխադրամիջոցների թյունինգավորման ոլորտում` հասնելով ընդհուպ ինքնաթիռներին: Բիզնես-ավիացիայի աշխարհում ինքնաթիռների ինտերիերների յուրահատուկ մշակման ու թյունինգավորման պակաս չի զգացվում, սակայն Brabus-ը որոշել է հարցին մոտենալ թե’ դրսից, թե’ ներսից` ներկայացնելով ինչ-որ անսովոր մի բան: Աշխարհահռչակ այս ընկերությունը, որ մասնագիտացած է հիմնականում Mercedes-ի մոդելների թյունինգում, որոշել է ավիացիոն թյունինգում ներմուծել այնպիսի դիզայներական և տեխնոլոգիական գծեր, որոնք բնորոշ են սպորտային և լյուքս դասի մեքենաներին: Այսպես, օրինակ, բիզնես-ջետերի տերերի ցանկությամբ իրենց ինքնաթիռների պոչամասերը կարող են ներկվել կարբոնի նմանությամբ: Իսկ, ահա, սրահի մշակման մեջ առաջարկվող տարբերակներից մեկը` սև-արծաթագույն գունային գամմայով, ստեղծում է շտուտգարդյան հեղինակավոր արտադրանքի ասոցացիա: Սրահի ալտերնատիվ մշակման տարբերակներում առաջարկվում են նաև ինքնաթիռների համար ավելի ավանդական` լուսավոր ու բաց գույներով տարբերակներ` իրականացված թանկարժեք կաշվով և
բարձրորակ փայտե վրադիրիերով: Mercedes-ի “գրասենյակային” ինտերիերով մեքենաների սրահ են հիշեցնում նաև նստելատեղերի առջևի սեղաններին տեղադրված պլանշետները, համակարգչային ստեղնաշարն ու սրահից ինտերնետին միանալու հնարավոությունը: Նախնական տվյալներով` Brabus-ն առաջինը զբաղվելու է Bombardier Global Express և Challenger տեսակի ինքնաթիռների թյունինգով, ինչպես նաև Dassault Falcon մոդելներով: Brabus-ի “օդային” գործուներությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու, և հետագայում ևս ընկերությունը կարող է թյունինգավորել ցանկացած տեսակի ինքնաթիռ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
