Արթուրը շենքի տանիքից գողացել է լատունե 10 փական

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 4, 2012 16:48

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2011 թ. մայիսին Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի տանիքից գողացել է լատունե 12 փական:
Պարզվել է նաև, որ Արթուր Հ.-ն 2011 թ. մայիսին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի տանիքից գողացել է լատունե 10 փական:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply