19-ամյա աղջիկը իր բարեկամուհու անկողնու տակից ոսկյա շղթա է գողացել ու վաճառել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 4, 2012 16:56

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 16.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Այնթապ գյուղից բերման են ենթարկել 19-ամյա մի աղջկա:
Պարզվել է, որ նա ս/թ մայիսի 26-ին, գտնվելով Մրգավետ գյուղի մի բնակչուհու տանը, օգտվելով նրա զբաղվածությունից, ննջասենյակի անկողնու տակից գողացել է ձեռքի ոսկյա շղթա և 100.000 դրամով վաճառել Երևան քաղաքի Խորենացու փողոցի ոսկու շուկայում` տուժողին պատճառելով 135.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply