Հայաստանի անվտանգության թեմային առնչվող հանրապետական գիտաժողով`ԵՊՀ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 15:44


Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով “Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում” թեմայով:
Գիտաժողովի բացմանը ողջույնի իր խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց այսպիսի գիտաժողովների կազմակերպումը, քանզի, ըստ նրա, մենք այժմ գտնվում ենք այնպիսի շրջանում, որ մեզ համար այս թեման առավել քան արդիական է և անհրաժեշտ է նման հանդիպխումների ու քննարկումների միջոցով փորձել խթանել Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրների լուծումը: “Այս գիտաժողովը մենք դիտումենք որպես մի հանգրվան, որը թույլ կտա ի մի բերել որոշակի գիտելիքներ, համակարգելու դրանք և, իհարկե, նայելու առաջ, փորձելու նախանշել այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանան կոնկրետ մեր անվտանգության հետ կապված խնդիրների հանգույցը”:
Սիմոնյանի խոսքով այսօր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև Հայաստանի վրա, քանզի, ըստ Սիմոնյանի, մենք պետք է հասկանանք, թե այդ գործընթացներում մեր երկիրն ի՞նչ դիրք կունենա, հետևաբար, կարևոր են այս հարցերի մասին քննարկումները, որ մենք սկսենք ոչ միայն գնահատականներ տալ այդ գործընթացներին, այլև փորձենք գուշակել դրանց ընթացքը:
Գիատժողովին իր զեկույցով հանդես եկավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Արա Մարջանյանը, ով ներկայացրեց զեկույց “Միջուկային Թուրքիան” թեմայով: Զեկույցում Մարջանյանը նշեց, որ Թուրքիան աստիճանաբար մոտենում է ռազմամիջուկային կարողությունների ստեղծման անհրաժեշտության գիտակցմանը և մեծ է հավանականությունը այն բանի, որ Թուրքիայում վճիռ է կայացվել կամ կայացվում 2023 թվականին այս պետության ռազմաքաղաքական կարողությունների մեծացմանն ու ՆԱՏՕ-ից` որպես ռազմական բաղադրիչից դուրս հզորացման վերաբերյալ. “Թուրքիան անթաքույց ձգտում է իշխանություն ունենալ տարածաշրջանի ռազմաքաղաքական գործընթացներում:”

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply