Ֆրանսիայի առաջին տիկինը կշարունակի իր գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 15:22

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիեվեյլերը` Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը,  կշարունակի աշխատանքը Paris Match-ում, որտեղ ավելի քան 22 տարի է աշխատում, տեղեկացրել է L’Express –ի խմբագիր Ռենո Ռեվելն իր բլոգում: Նրա խոսքով, Տրիեվեյլերը համաձայնել է երկարացնել պայմանագիրը հրատարակության հետ ու ասել, որ քաղաքականության մասին այլևս չի գրի: Քաղաքական ռեպորտաժների փոխարեն ամսական 2 անգամ հոդվածներ կհրապարակի արվեստի մասին `«Իմ սրտի զարկը» խորագրով:

2007-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարեց իր առաջին քաղաքացիական  կնոջից` Սեգոլեն Ռուայալից  (որն ի դեպ, նույնպես սոցիալիստական կուսակցության անդամ էր) հեռանալու մասին, որի հետ հարաբերություններ ուներ արդեն 30 տարի: Որոշ ժամանակ անց ֆրանսիական մամուլը գրեց, որ այդ բաժանման պատճառ դարձավ Օլանդի ու քաղաքական մեկնաբան  Վալերի Տրիեվեյլերի  սիրավեպը:

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply