Կրկին նույն կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2012 15:29

Վաղը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Ղազախստանի թիմին, որը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  «Հանրապետական» մարզադաշտում, հանդիպելով լրագրողներին, նախ, անդրադարձավ օրերս Ավստրայում մեր թիմի և Հունաստանի հավաքականների խաղին: Ինչպես հայտնի է, մերոնք պարտվել էին 0:1 հաշվով: Նա նշեց, որ առաջի կեսում, մերոնց խաղը չի ստացվել, պակաս մարտունականություն են դրսևորել, սակայն հանգստից հետո թիմը գոլային պահեր ունեցել է: Ֆուտբոլիստների համար  խնդիրներ են առաջացել ստանդարտների  խաղարկության ժամանակ, իսկ վերջում էլ  հոգնածությունն  է խանգարել:

Մարզիչը մտադիր է Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը մրցասպարեզ հանել նույն կազմը և կիրառել խաղային այն տարբերակը, որը մեր թիմի համար հաջողակ է:  Մեկնարկային կազմում մեկ պաշտպանի և դարպասապահի փոփոխություն է նախատեսվում  կատարել: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին  վիրահատության է  պատրաստվում և նրան փոխարինելու Գևորգ Կասպարովը:

Ինչ վերաբերում է Հոլանդիայում բնակվող Նորայր Մամեդովի Հայաստանի հավաքականը համալրելուն, ապա Մինասյանն ասաց, որ մինչև աշխարհի առաջնության  ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստանի և Իտալիայի հավաքականների  հանդիպումը, այդ հարցը կլուծվի, Մամեդովը Հայաստանի քաղաքացիություն կստանա և կհամալրի ազգային հավաքականը:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply