ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը նշվել է Սլավոնական համալսարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 4, 2012 15:01

Ռուսաց լեզվի օրը ՄԱԿ – ում նշվում է հունիսի սկզբին, որը համընկնում  է նշանավոր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան  օրվան (հունիսի 6): Ուսանողները երգում եւ կարդում են Պուշկինի բանաստեղծությունները:

Դաֆինա Գերչևան` ՄԱԿ – ի մշտական ​​համակարգողը, ասաց. «Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարեւոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կոգնի նրանց բացել սահմանները եւ սովորել ավելին  իրենց շրջապատող աշխարհի մասին,որը  կոգնի նրանց դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները , որով մենք խոսում, կարդում, կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և մեր գործունեության վրա »:

Արմեն Դարբինյանը`  Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը, խոսեց Հայաստանում ռուսերենի ուսուցման հնարավորությունների մասին  և այն կարևոր դերի մասին, որը ստանձնում է  ռուսաց լեզուն ՄԱԿ-ի ուղերձը աշխարհով սփռելու գործում:

Հայաստանում Ռուսասստանի Դաշնության դեսպան `Վյաչեսլավ Կովալենկոն, խոսեց ՄԱԿ-ոմ ռուսաց լեզվի կիրառման մասին և կոչ արեց հայ երիտասարդությանը հետագայում ևս ուսումնասիրել այս լեզուն:

Միջոցառումը կազմակերպված էր ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից և  անցկացվում էր Ռուսասստանի Դաշնության, Բելառուսի , Ղազաղստանի և ՌոսՍոտրուդնիչեստվո-ի աջակցությամբ:

Այն անցկացվեց   Հանրային Տեղեկատվության և համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010թ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժինը հայտարարեց ՄԱԿ-ում լեզուների օրերի մեկնարկի մասին. նախագիծ, որը ուղղված է տոնելու բազմալեզվությունը և մշակության բազմազանությունը:

ՄԱԿ-ի Տեղեկատվության բաժնի Երևանյան գրասենյակը իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների օրերը:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply