ԵՄ բյուջետային դեպարտամենտի ուսումնասիրությամբ՝ Հայաստանը գտնվում է զարգացման ընդունելի մակարդակում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | October 21, 2009 14:56
Այսօր մեկնարկեց PEM-Pal(«Պետական ծախսերի կառավարում-նախնական ուսուցում աջակցում») ծրագրի` հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախտեսված հինգերորդ եռօրյա աշխատաժողովը:
Ֆինանսների նախարարության բյուջետային կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանն ասաց, որ կառավարության կողմից նախաձեռնվել է ներքին հատվածի բարեփոխումներ, և ներկայումս ԱԺ-ում 2-րդ ընթերցման է դրված «Ներքին աուդիտի մասին օրենքը»:
Ներքին աուդիտը ներքին հսկողության համակարգ է, որի արդյունքում ակնկալվում է ընդհանուր պետական ծախսերի ու եկամուտների թափանցիկության ապահովում, կոռուպցիոն ռիսկերի նվազում:
«Մինչև վերջնական որոշումներ կայացնելը մենք որոշեցինք խորհրդակցել ինչպես այս բնագավառում գործող միջազգային կազամակերպությունների, այնպես էլ ՀԲ անդամ հանդիսացող այն երկրների հետ, որոնք ներդրել կամ գտնվում են ներքին աուդիտի ներդրման փուլում»,-ասաց Բրուտյանը:
Ծրագրին մասնակցում են Միջին Ասիայի, նախկին Խորհրդային միության և արևմտյան Եվրոպայից 15երկրներ:

Բրուտյանն ասում է, որ շատ կարևոր է Հայաստանի համար փորձել գնահատել և ծանթանալ այդ բնագավառում միջազգային նոր տենդենցներին: «Բացի այդ, սա կարևոր է նրանով, որ հնարավորթյուն է ընձեռվում խուսափել այն սխալները կրկնելուց, որոնք ունեցել են այն երկրները` ներքին աուդիտ ներդնելիս»,- ասաց նա:
Հայասատանը համագործակցում է ԵՄ բյուջետային դեպարտամենտի հետ և ներքին աուդիտի ժամանակակից համակարգի ներդրումը համարվում է Հայաստանի՝ ԵՄ հարևանության գործողությունների ծրագրի նախապայմաններից մեկը :
«Բոլորովին վերջերս ԵՄ բյուջետային դեպարտամենտն իրականացրեց այդ ոլորտում գնահատում, համաձայն որի` մենք գտնվում ենք զարգացման ընդունելի մակարդակում»,- ասաց Բրուտյանը:
«Հայաստանը գտնվում է այն փուլում, որ լուրջ քայլեր են արված այդ ուղղությամբ և կարող է իր փորձը տրամադրել այլ երկրների»,-ասաց ՀԲ Հայաստան-Վրաստան Կառավարման գլխավոր պատասխանատու Արման Վաթյանը:
Ծրագիրն իրականացվում է ՀԲ աջակցությամբ` Եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
